Գլխավոր Վերլուծություն Հուլիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հուլիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

100
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հուլիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար․

Արագածոտն

Օթեւան եւ Թալին համայնքներում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություններ։ Օրգով, Աղձք, Արագածոտն, Նոր Եդեսիա, Ագարակավան, Գեղարոտ, Ծիլքար, Ռյա-Թազա, Մելիքգյուղ, Ոսկեթաս, Զովասար համայնքներում անցկացվել են «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Արարատ

Արտաշատ համայնքում անցկացվել է «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն։ Արարատ համայնքի Նորակերտ, Արմաշ բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Արմավիր

Արաքս համայնքի Գրիբայեդով, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ բնակավայրերում անցկացվել են «Ապարանի ջրամբարի վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություններ։ Արմավիր համայնքի Նորավան, Մայիսյան, Խանջյան, Սարդարապատ, Մյասնիկյան բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Գեղարքունիք

Ջիլ, Գեղամասար, Սարուխան բնակավայրերում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։ Վարդենիսի մանկապարտեզներից մեկում անցկացվել է «Հրդեհաշիջումը եւ տարհանումը մակապարտեզում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Կոտայք

Մարզպետարանում, Ակունք եւ Նոր Հաճն համայնքների տարբեր բնակավայրերում անցկացվել են «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած խոշոր հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ։ Չարենցավանի գազալցակայաններից մեկում անցկացվել է «Հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Լոռի

Լոռի Բերդ համայնքում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք։

Շիրակ

Աշոցք, Ախուրյան համայնքների տարբեր բնակավայրերում անցկացվել են «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում» շտաբային ուսումնավարժություններ։ Գյումրիում անցկացվել են «Ստորգետնյա գազատարից գազի արտահոսքի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «600 միլիմետրանոց ջրատարի վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Ուժեղ քամու պատճառով էլեկտրահաղորդման օդային գծի վնասման դեպքում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» շտաբային ուսումնավարժություններ։

Սյունիք

Սյունիքի տարածաշրջանի պետական քոլեջում (Կապան) անցկացվել է «Տարհանման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզման դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Սիսիանում, Մեղրիում, Կապանում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Տավուշ

Բերդ համայնքում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» շտաբային ուսումնավարժություն։ Դիլիջանի բժշկական կենտրոնում անցկացվել է «Խաղաղից ռազմական դրության անցման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը» օբյեկտային վարժանք։ Նոյեմբերյանում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը առեւտրի օբյեկտում» օբյեկտային վարժանք։

Վայոց ձոր

Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Երեւան

«Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում» անցկացվել է «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատանը», թիվ 37, 41, 61, 157 մանկապարտեզներում անցկացվել են «Տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում», «Կազմավորումների գործողությունները մանկապարտեզում ծագած հրդեհի դեպքում», «Աշխատակիցների եւ հիվանդների պաշտպանության կազմակերպումն երկրաշարժի ժամանակ», «Երեխաների եւ անձնակազմի գործողությունները երկրաշարժի ժամանակ», «Կազմավորումների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր: Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ Հ.Գ. Նախորդ ամիսների համանման ծրագրերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս