Գլխավոր Վերլուծություն Փետրվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Փետրվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

1421
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  փետրվարին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հայկական ատոմակայանի արտանախագծային վթարի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Beeline ընկերության Թալինի մասնաճյուղում անցկացվել է «Կապի համակարգի վթարի դեպքում վթարավերականգնողական խմբերի գործողությունները» թեմայով, իսկ Ապարան, Արագած, Թաթուլ համայնքների դպրոցներում՝ «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղում անցկացվել է «Արտակարգ իրավիճակների ժամանակ էներգետիկ համակարգում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ անցկացվել են «Առատ ձյան եւ մերկասառույցի հետեւանքով փակված ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացում»  թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

Թիվ 197 դպրոցում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում անցկացվել են «Անձնակազմի եւ աշակետների պաշտպանության իրականացումը հակառակորդի օդային հարձակման դեպքում», «Աշխատակիցների եւ ուսանողների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհների դեպքում» թեմաներով օբյեկտային վարժանքներ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում, թիվ 171, 170, 199, 146, 194, 32, 127, 192, 1, 24, 107, դպրոցներում, թիվ 52, 60 մանկապարտեզում, «Նուբարաշեն» պոլիկլինիկայում, Նորագավթի սուսերամարտի դպրոցում անցկացվել են «Աշակերտների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը  հակառակորդի  հանկարծակի հարձակման ժամանակ», «Երկրաշարժի դեպքում սաների տարհանման կազմակերպումը», «Կազմավորումների գործողությունները  հրդեհի դեպքում», «Աշակերտների եւ անձնակազմի պատսպարումը օդային տագնապի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Ճամբարակ համայնքի Անտառամեջ եւ Կալավան բնակավայրերում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն  ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Կոտայք

Հրազդանի ՋԷԿ-ում անցկացվել է «Հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ոչ բլոկային մասի կաթսատուրբինային առաջին արտադրամասի երկրորդ տուրբոագրեգատի 2-րդ առանձգակալից ջրածնի արտահոսքից բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Հրազդանի, Եղվարդի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով տեսական եւ գործնական պարապմունքներ:

Լոռի

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «Ջրհեղեղների, հեղեղումների եւ սելավների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպում եւ հետեւանքների վերացում» թեմայով շտաբային եւ «Ավտոճանապարհին առաջացած մերկասառույցի հետեւանքների վերացման միջոցառումներ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարաժություններ:

Սյունիք

Ճանապարհը սպասարկող ընկերության հետ անցկացվել է «Ձնաբքի եւ մերկասառույցի պայմաններում արգելափակված եւ վթարված մեքենաների դուրսբերումը երթեւեկելի հատված» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել են  «Ականներ եւ ականապատ տարածքներ» թեմայով դասախոսություններ:

Տավուշ

Սեւքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ՝ շչակների գործարկմամբ:

Վայոց ձոր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ջերմուկի մասնաճյուղում անցկացվել է «Հրդեհաշիջումը էլցանցի վարչական շենքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մարզի ճանապարհները սպասարկող ընկերության հետ անցկացվել է «Անձնակազմի գործողությունները Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առաջացած ձնաբքի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Թառաթումբ, Խաչիկ, Շատին, Վայք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ՝ շչակների գործարկմամբ:

Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Հունվարի համանման ծրագրերի մասին՝ այստեղ