Գլխավոր Վերլուծություն Ապրիլի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Ապրիլի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

1991
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  ապրիլին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Մարզպետարանում անցկացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը», իսկ Ապարանում՝ «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Արուճի հիմնական դպրոցում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» գործնական պարապմունք:

Արարատ

Մարմարաշեն, Այգեպատ, Արտաշատ համայնքների դպրոցներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Արարատի բժշկական կենտրոնում անցկացվել է «Արտակարգ իրավիճակների ժամանակ տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնության կազմակերպումը եւ իրականացումը» օբյեկտային վարժանք:

Արմավիր

Անցկացվել են «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ «Ատոմակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարաժություններ:  Մեծամոր խոշորացված համայնքի Ալաշկերտ, Ջրաշեն, Վարդանաշեն, Երասխահուն, Արգավանդ բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, պատսպարում եւ տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ:

Երեւան

Հայ-չինական բարեկամության դպրոցում անցկացվել է «Անձնակազմի եւ աշակերտների գործողությունները հրդեհի դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք: Թիվ 45, 53, 61, 120, 126, 169, 177, 178, 180, 187, 191 հիմնական դպրոցներում, 101, 108 միջնակարգ դպրոցներում, թիվ 16, 46 ավագ դպրոցներում, թիվ 11, 131 մանկապարտեզներում, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում  անցկացվել են «Հրդեհի դեպքում աշակերտների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը», «Աշխատակիցների եւ երեխաների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում», «Կազմավորումների  գործողությունները  երկրաշարժի  ժամանակ», «Կազմավորումների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Գավառ եւ Սեւան համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղների ժամանակ» շտաբային ուսումնավարժություններ: Վարդենիսում անցկացվել է «Հրդեհաշիջումը գազալցակայաններում», Ճամբարակում՝ «Մինչ սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի վերականգնումը՝ այլընտրանքային ճանապարհով ապահովումը», Մարտունիում՝ «Խմելու ջրի համակարգում  կոռոզիայի ենթարկված 100 միլիմետրանոց  պողպատե  խողովակաշարի վթարի վերականգնման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

Հրազդանում անցկացվել է «Ուսումնական հաստատության 2-րդ հարկում բռնկված հրդեհի դեպքում անձնակազմի տարհանումը պարանների միջոցով եւ հրդեհաշիջման իրականացումը», Չարենցավանում, Աբովյանում, Հրազդանում, Եղվարդում՝ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Շիրակ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Վարարումների դեպքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» շտաբային ուսումնավարժություն: Արթիկ համայնքի Սարատակ, Հովտաշեն բնակավայրերում, Աշոցք համայնքի Վարդաղբյուր, Գաշգյուղ բնակավայրերում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ: Արթիկի բժշկական կենտրոնում անցկացվել է «Հրդեհաշիջումը բժշկական հաստատությունում», Գյումրիի թիվ 27 հիմնական դպրոցում՝ «Հրդեհաշիջումը դպրոցական հաստատություններում», Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի դպրոցում՝ «Ազդարարման, տարհանման եւ պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սյունիք

Կապանի թիվ 10 հիմնական դպրոցում անցկացվել է «Տարհանման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը սողանքի ժամանակ», իսկ «Սյունիքի մարզային գրադարանում»՝ «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների  կազմակերպումը, իրականացումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Տավուշ

Դիլիջանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում», Իջեւանում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման  դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Բաղանիսում եւ Ոսկեպարում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Վայոց ձոր

Արենի, Վայք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ