Գլխավոր Վերլուծություն Մարտի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Մարտի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

2235
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  մարտին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Աշտարակում անցկացվել են «ՀՀ Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում» թեմաներով շտաբային, իսկ Թալինում «Բազմաբնակարան շենքերում  էներգամատակարարման համակարգի  վթարի դեպքում վթարային բրիգադի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Մասիսում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:

Արմավիր

Մեծամորում անցկացվել է «Հրդեհաշիջում եւ ծխապատ գոտուց մարդկանց տարհանում», Խոյ համայնքի գազալցակայաններից մեկում՝ «Գազի արտահոսքից բռնկված հրդեհի հրդեհաշիջումը», Բաղրամյան համայնքի դպրոցում՝ «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի հրդեհաշիջում», Փարաքար համայնքում՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Երեւան

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում անցկացվել է Աշխատակիցների եւ ուսանողների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհների դեպքում թեմայով, իսկ թիվ 64 հիմնական դպրոցում «Աշակերտների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք:

Մ. Մեծարենցի անվան թիվ 146, Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194, Հովհ. Թումանյանի անվան թիվ 32, Լ. Արիսյանի անվան թիվ 127, Գ.Վարդանյանի անվան թիվ 192, Ստ. Շահումյանի անվան թիվ 1, Ս. Սպանդարյանի անվան թիվ 24, Հ․ Հայրապետյանի անվան թիվ 78, հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17, Լ. Միրիջանյանի անվան թիվ 155, Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95, թիվ 99, թիվ 171, թիվ 61 դպրոցներում, թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ուսումնական հաստատությունում», «Աշխատակիցների եւ երեխաների պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում», «Կազմավորումների գրծողությունները  հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Աշակերտների եւ անձնակազմի պատսպարումը օդային տագնապի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Թիվ 175, 63, 161,  դպրոցներում անցկացվել են «Էլէկտրաշչակով ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:

«Նուբարաշեն» պոլիկլինիկայում» անցկացվել է «Աշխատակիցների եւ այցելուների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Գեղարքունիք

Գավառում, Մարտունիում, Սեւանում, Վարդենիսում, Ճամբարակում անցկացվել են «Հրդեհաշիջումը եւ տարհանումը դպրոցում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայք

Հրազդանում, Աբովյանում, Եղվարդում, Չարենցավանում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնները» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Լոռի

Ալավերդիում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Ալավերդի խոշորացված համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն: Մարզի մոտ երկու տասնյակ դպրոցում կազմակերպվել է «Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է» թեմայով դասախոսություն, իսկ բազմաթիվ համայնքներում անցկացվել են «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Շիրակ

Սպանդարյան, Հայրենյաց, Արփենի բնակավայրերում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» շտաբային ուսումնավարժություներ:

Գյումրու, Անիի, Ամասիայի, Արթրկի, Աշոցքի դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը դպրոցի դասասենյակում» եւ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սյունիք

Հանրակրթական դպրոցներում անցկացվել են  Տարհանման եւ պատսպարման կազմակերպումը հակառակորդի օդուժի ռմբակոծության դեպքում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ Ականներ եւ ականապատ տարածքներ թեմայով դասախոսություններ:

Կապան համայնքի Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Աղվանի, Շրվենանց, Եղվարդ, Ագարակ, Կաղնուտ, Արծվանիկ, Սյունիք  գյուղ, Դավիթ-բեկ, Անտառաշատ  բնակավայրերում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների եւ բնակչության տարահանման կազմակերպումը անտառային հրդեհների դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Տավուշ

Նոյեմբերյանում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը պայթյունավտանգ օբյեկտում», Դիլիջանում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը նախադպրոցական  հաստատությունում», Բերդում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը բժշկական հաստատությունում», Իջեւանում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումը արտադրական օբյեկտներում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Վայոց ձոր

Բարձրունու, Վարդահովիտի, Գողթանիկի, Մալիշկայի, Ջերմուկի դպրոցներում անցկացվել են «Շչակների գործարկմամբ ազդարարում, տարհանում, պատսպարում» գործնական պարապմունքներ:

Սերսի, Վայքի, Կեչուտի, Եղեգնաձորի դպրոցներում կազմակերպվել են «Քաղաքացիական պաշտպանության դերը եւ նշանակությունը, քաղաքացիական պաշտպանության ազդանշանները եւ պաշտպանական կառույցները» թեմայով դասախոսություններ:

Վերնաշենի, Ջերմուկի, Խնձորուտի, Արտաբույնքի, Գնդեւազի, Ջերմուկի, Զառիթափի միջնակարգ դպրոցներում կազմակերպվել են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումների մասին կարդացեք.

Հունվար

Փետրվար