Գլխավոր Վերլուծություն Մայիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Մայիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

2124
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  մայիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Ապարանում անցկացվել է «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: «Թալինի բժշկական կենտրոնում» անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» օբյեկտային վարժանք: Գեղարոտի, Անտառուտի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Բյուրականի, Ալագյազի, Մելիքգյուղի, Ռյա-Թազայի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» եւ «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Դվին, Նորաշեն, Նոր Խարբերդ, Ոսկետափ, Դարակերտ եւ Վերին Արտաշատ համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արմավիր

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Ատոմակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: Մեծամոր խոշորացված համայնքի Մրգաշատ, Նոր Կեսարիա, Տանձուտ, Տարոնիկ բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, պատսպարում եւ տարհանում», իսկ Վաղարշապատ համայնքում՝ «Հրդեհաշիջում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ հետեւանքների վերացումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:

Ճամբարակում, Շողակաթում, Արտանիշում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Գավառում անցկացվել է «Քարաթափման հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացում» թեմայով, իսկ Մարտունիում՝ «Հրդեհաշիջում եւ տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

«Հրազդանի ջերմային էլեկտրական կայանում» անցկացվել է «Հրազդանի ջերմային էլեկտրական կայանում հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը կաթսատուրբինային արտադրամաս 3-րդ տուրբոագրեգատի յուղի բաքի արտահոսքից բռնկված հրդեհի դեպքում» թեմայով, իսկ Ալափարսի դպրոցում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցի 2-րդ հարկում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հրազդանում, Չարենցավանում, Եղվարդում, Աբովյանում անցկացվել են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը» հատուկ տակտիկական ուսումավարժություններ:

Լոռի

Ալավերդի խոշորացված համայնքի Կաճաճկուտ բնակավայրում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Անի եւ Արթիկ համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ: «Գյումրի-գարեջուր» ընկերությունում անցկացվել է «Ամոնիակի հոսքագծի վթարի եւ վառելիքաքսուքային ռեզերվուարի հրդեհի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գյումրիում, Ամասիայում, Արթիկում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզներում», «Հրդեհաշիջումը մշակութային հաստատություններում», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը կարի արտադրամասում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սյունիք

Գորիսում անցկացվել է «Պայթյունի դեպքում տարհանման եւ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը Գորիսի համայնքապետարանում» շտաբային ուսումնավարժություն: «Կապանի բժշկական կենտրոնում» անցկացվել է «Պայթյունի դեպքում հիվանդների, բուժանձնակազմի տարհանման եւ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը» օբյեկտային վարժանք: Գորիսում, Կապանում, Սիսիանում անցկացվել են «Բնակչության տարհանման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը սողանքի ակտիվացման դեպքում» շտաբային ուսումնավարժություններ:

Տավուշ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի առաջացման դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Իջեւանում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», Դիլիջանում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը պայթյունավտանգ օբյեկտում», Բերդում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը վարչական շենքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Վայոց ձոր

Մարզի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվել են «Փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ: Վայքի Սարավան, Կարմրաշեն, Արենիի Ագարակաձոր բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

Տարբեր վարչական շրջաններում կազմակերպվել են «Վարչական շրջանի աշխատակազմի անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարչական շրջանի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Բուժհաստատություններից մեկում կազմակերպվել է «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում բուժհաստատության ղեկավար կազմի եւ կազմավորումների գործողությունները» օբյեկտային վարժանք:

«Երեւանի զարդակիրառական արվեստի արհեստագործական» ուսումնարանում, թիվ 104, 31, 167, 20, 12, 157, 180, 169 153 հիմնական, թիվ 62, 142, 189 ավագ դպրոցներում, թիվ 88, 101, 93, 123, 5, 27, 45, 120, 83, 17 մանկապարտեզներում, անցկացվել են «Անձնակազմի եւ ուսանողների պատսպարումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում», «Անձնակազմի եւ աշակետների պաշտպանության իրականացումը հակառակորդի օդային հարձակման դեպքում», «Երկրաշարժի դեպքում աշխատակազմի եւ սաների տարհանման կազմակերումը», «Հակառակորդի հնարավոր հարձակման սպառնալիքի դեպքում անձնակազմի եւ երեխաների տարհանում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ