Գլխավոր Վերլուծություն Հունվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հունվարի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

128
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  հունվարին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Մի շարք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ:

Արմավիր

Արմավիր քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում անցկացվել է «Ազդարարում եւ պատսպարում» թեմայով ուսումնական վարժանք:

Երեւան

Ավան վարչական շրջանի թիվ 51 մանկապարտեզում անցկացվել է «Աշխատակիցների եւ սաների պաշտպանության կազմակերպումը ուժեղ հրդեհի դեպքում» թեմայով, իսկ թիվ 136 հիմնական դպրոցում «Աշակերտների եւ անձնակազմի պատսպարումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Գյումրու թիվ 1 եւ 2, Անիի թիվ 51, Աշոցքի թիվ 52, Ամասիայի թիվ 50, Արթիկի թիվ 49, Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվել են հրշեջ մարտավարական պարապմունքներ:

Տավուշ

Իջևան համայնքի Աչաջուր, Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին բնակավայրերում անցկացվել են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» եւ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով տեսական պարապմունքներ:

Վայոց ձոր

Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում, Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում, Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում անցկացվել են «Բնակչության ազդարարում, տարհանում եւ պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ