Գլխավոր ՀՀ ՆԳՆ 255 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

255 խորհրդատվություն․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2247
Տարածել

Նոյեմբերի 13-20-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 255 քաղաքացու:

Նոյեմբերի 19-ին առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեսթավորել են ԱԻՆ 53 աշխատակցի՝ COVID-19 հիվանդության հայտնաբերման նպատակով։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 21 մարդ՝ 18 ծառայող, 1 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 19-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է մեկ կանչ: