Գլխավոր Վերլուծություն Հունիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հունիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

220
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հունիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար․

Արագածոտն

Ակունքի եւ Երնջատափի միջնակարգ դպրոցներում կազմակերպվել են «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» թեմայով, իսկ Ոսկեթաս, Զովասար, Նոր Ամանոս, Շամիրամ, Ակունք, Կարմրաշեն, Վարդենիս, Կայք, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Կոշ, Ուջան բնակավայրերում՝ «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: «Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում» անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» օբյեկտային վարժանք:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն: Վերին Արտաշատի, Նշավանի, Այգեզարդի միջնակարգ դպրոցներում եւ մանկապարտեզներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արմավիր

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «Տարհանված բնակչության ընդունման եւ կենսապահովման կազմակերպումը», «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ: Վաղարշապատի եւ Արմավիրի տարբեր գազա եւ բենզալցակայաններում անցկացվել են «Հրդեհաշիջում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում», «Հրդեհ բենզալցակայանի լիցքավորման կետում», «Գազի արտահոսքից բռնկված հրդեհի հրդեհաշիջում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

Երեւանի փրկարարական վարչությունում անցկացվել է Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում աշխատակիցների եւ հարակից տարածքի բնակչության պաշտպանության կազմակերպումը շտաբային ուսումնավարժություն: Մասնավոր մի ընկերությունում անցկացվել է Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ օբյեկտային վարժանք:
Թիվ 5, 27, 45, 83, 117, 120, 121, 122, 134 մանկապարտեզներում, թիվ 13 պոլիկլինիկայում, Ռուսական արվեստի թանգարանում, Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմում, տարբեր հյուրանոցներում կազմակերպվել են Աշխատակիցների եւ երեխաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհների դեպքում, «Անձնակազմի գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների եւ այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը, «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում անձնակազմի եւ սաների պատսպարումը», Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների եւ սաների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը, Հրդեհի դեպքում աշխատակիցների, այցելուների եւ նյութական արժեքների տարհանման կազմակերպումը թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն եւ «Էներգամատակարարման համակարգում խոշոր վթարի վերացումը եւ կենսապահովման օբյեկտներին ժամանակավոր էլեկտրասնուցմամբ ապահովումը», «Քարաթափման հետեւանքով անանցանելի դարձած ճանապարհահատվածի մաքրման աշխատանքների իրականացում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Ճամբարակի մանկապարտեզներից մեկում անցկացվել է «Հրդեհաշիջում եւ տարհանում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Սեւանում անցկացվել է «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացում Սեւանա լճում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

Աբովյանում անցկացվել է «Համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդության ծագման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», իսկ Ակունք համայնքում «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն: Հրազդանում, Չարենցավանում, Եղվարդում, Աբովյանում անցկացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Լոռի

Սպիտակ քաղաքում անցկացվել է «Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:

Շիրակ

Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Անի համայնքների մի շարք բնակավայրերում անցկացվել են «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Գյումրու մի քանի մանկապարտեզում անցկացվել են Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզներում, «Ամասիայի արվեստի դպրոցում»՝ «Հրդեհաշիջումը մշակութային հաստատություններում», «Աշոցքի մարզամշակութային կենտրոնում»՝ «Հրդեհաշիջման կազմակերպումը մարզամշակութային կենտրոնում հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սյունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Սպանդարյան ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն:
Հալիձոր, Տանձատափ, Սվարանց, Քաշունի, Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Սառնակունք, Ծղուկ բնակավայրերում անցկացվել են «Բնակավայրերը սնուցող ջրաղբյուրներում վտանգավոր վարակի բռնկման դեպքում հակահամաճարակային եւ սանիտարահիգենիկ միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Տավուշ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքների ակտիվացման դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Դովեղ, Հաղթանակ, Զորական եւ այլ բնակավայրերում անցկացվել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում», «Էներգետիկ ցանցում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը պայթյունավտանգ օբյեկտում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը վարչական շենքում», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ:

Վայոց ձոր

Եղեգնաձորի, Վայքի տարբեր բնակավայրերում անցկացվել են «Հրդեհաշիջումը մանկապարտեզի հանդերձարանում», «Գազի հոտ բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում հրեհի բռնկմամբ», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Հ.Գ. Նախորդ ամիսների համանման ծրագրերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս