Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Նոյեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

2918
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, նոյեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Անցկացվել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները եւ հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձեւերի եւ մեթոդների կիրառումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Օհանավան, Ուշի, Հարթավան բնակավայրերում անցկացվել է «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: Աշտարակում անցկացվել է «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտինական ուսումնավարժություն: Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: Լուսաշող, Վարդաշատ համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Արմավիր

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «Ատոմակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» հրամանատարաշտաբային եւ «Վարչության գործառույթները հրդեհապայթունավտանգ օբյեկտում պայթունի առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Նորավանի դպրոցում անցկացվել է «Երեխաների տարհանում եւ հրդեհաշիջում հրդեհի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկանան ուսումնավարժություն, իսկ Վաղարշապատի գազալցակայաններից մեկում՝ «Գազի արտահոսքից բռնկված հրդեհի հրդեհաշիջումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Երեւան

Աբցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը խոշոր առեւտրային կենտրոնում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Թիվ 40, 133 մանկապարտեզում, 12, 140, 142 դպրոցներում, համալիր մարզաձեւերի մանկապատանեական մարզադպրոցում, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, տարբեր հյուրանոցներում անցկացվել են «Աշխատակիցների եւ ուսանողների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհների դեպքում», «Երկրաշարժի ժամանակ անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ ուսանողների տարհանման կազմակերպումն ու իրականացումը» թեմաներով օբյեկտային վարժանքներ եւ «Գործողությունների կազմակերպումը ռազմական դրություն հայտարարելու դեպքում», «Արտակարգ իրավիճակներում անձնակազմի տարհանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Անցկացվել է «Միջազգային կապի գծերի վթարների վերացման աշխատանքների իրականացումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություն, Մարտունիում եւ Վարդենիսում՝ «Հրդեհաշիջումը եւ տարահանումը դպրոցներում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

Անցկացվել է «Աբովյանի «Թամարա» ընկերության քիմիապես վտանգավոր օբյեկտում ուժեղ ներգործող թունավոր նյութի արտանետմամբ վթարի դեպքում հակազդման գործողությունների կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն:

Շիրակ

Անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Ախուրյան, Մարմարաշեն, Սարապատ համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ: Գյումրու Պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվել է « Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ուսումնական հաստատությունում», Արթիկում՝ «Հրդեհաշիջումը էլեկտրական ենթակայանում» թեմայով, Ամասիայում եւ Աշոցքում՝ «Հրդեհաշիջման կազմակերպումը բուժհաստատությունում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սյունիք

Անցկացվել է «ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները հակառակորդի հարձակման դեպքում» հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, «Ձնաբքի եւ մերկասառույցի պայմաններում արգելափակված եւ վթարված մեքենաների դուրս բերումը երթեւեկելի հատված, ճանապարհների մաքրման աշխատանքների եւ տուժածների օգնության կազմակերպումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Տավուշ

Իջեւան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Վայոց ձոր

Անցկացվել են «Հրդեհաշիջումը «Վեոլիաջուր» ընկերության վարչական շենքում» եւ «Հրդեհաշիջումը առեւտրի բազայի պահեստային մասում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր: Արտակարգ իրավիճակների եւ բնակչության պաշտպանության թեմաներով սեմինար խորհրդակցություններ են կազմակերպվել տարբեր մարզերի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմերի, շտաբների, ծառայությունների, կազմավորումների, կազմակերպությունների ու բնակչության համար:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր