Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հոկտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

3214
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հոկտեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Մարզպետարանում (Աշտարակ) անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Քուչակ, Հարթավան, Ուշի, Օհանավան համայնքներում անցկացվել է նույն թեմայով շտաբային ուսումնավարժություն: Աղձք համայնքի դպրոցում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպում» թեմայով տակտիկական ուսումնավարժություն:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Հակառակորդի հարձակման դեպքում ՔՊ միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Վերին Դվին համայնքում անցկացվել է «Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը», իսկ Զանգակատուն համայնքում Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն: Այնթափի մսուր մանկապարտեզում անցկացվել է «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Մի շարք համայնքներում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Երեւան

Անցկացվել են «Արտակարգ իրավիճակների դեպքում Երեւան քաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» եւ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը խոշոր առեւտրային կենտրոնում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Արվեստի եւ հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, բուժհաստատություններում, հյուրանոցներում, մշակութային օջախներում, արտադրական ձեռնարկություններում անցկացվել են տարբեր թեմաներով օբյեկտային եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ. «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների եւ աշակերտների պատսպարումը», «Երկրաշարժի ժամանակ անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ հանդիսատեսի տարահանման կազմակերպումը եւ իրականացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների եւ հիվանդների պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհի դեպքում աշխատակազմի եւ սաների տարհանման կազմակերպումը» եւ այլն:

Գեղարքունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» եւ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:

Գավառում անցկացվել է «Հրդեհաշիջում եւ տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում», իսկ Սեւանում՝ «Հրդեհաշիջումը մշակույթի պալատում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

Մեղրաձոր, Հանքավան, Ծաղկաձոր համայնքներում անցկացվել է «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Հրազդանում եւ Չարենցավանում անցկացվել են «Հրդեհաշիջման եւ տարահանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, Աբովյանում՝ «Հրդեհաշիջման եւ տարահանման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Լոռի

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Լոռու մարզի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» թեմայով շտաբային եւ «ՀՀ Լոռու մարզի անտառային եւ այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Վանաձորում անցկացվել է «Ավտոճանապարհին առաջացած քարաթափման հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Սարապատ եւ Ամասիա համայնքներում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Անի եւ Ախուրյան համայնքների տարբեր գազալցակայաններում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը գազալցակայանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: «Գյումրի գարեջուր» ընկերությունում անցկացվել է «Գործարանի սառնակոմպրեսորային արտադրամասում գծային ռեյսիվերի մեջ հեղուկ ամոնիակի ճնշման բարձրանալու հետեւանքով բացված ապահովիչ փականի պատճառով առաջացած ամոնիակի արտահոսքի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացում » թեմայով օբյեկտային վարժանք:

Սյունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Սողանքավտանգ տարածքներում բնակչության իրազեկումը եւ անվտանգության ապահովման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: «Քաջարանի բժշկական կենտրոնում» ակցկացվել է «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում հիվանդների, բուժանձնակազմի տարահանման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք:

Տավուշ

Անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը Հովք բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Ենոքավան, Դիտավան, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Խաշթառակ համայնքներում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Դիլիջանում անցկացվել է Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Վայոց ձոր

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Հեր Հերի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր: Արտակարգ իրավիճակների եւ բնակչության պաշտպանության թեմաներով սեմինար խորհրդակցություններ են կազմակերպվել տարբեր մարզերի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմերի, շտաբների, ծառայությունների, կազմավորումների, կազմակերպությունների ու բնակչության համար:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ. Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր