Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

155
Տարածել

2022 թվականի դեկտեմբերի 22-28-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ

  • Դեկտեմբերի 22-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 5 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 23-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 31 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 24-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 10 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 26-ին Ռուսաստանում՝ Ռուտուլ քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 27-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ, Արդահան քաղաքից 38 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Դեկտեմբերի 28-ին Վանուատուի Իսանգել քաղաքից 291 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»