Գլխավոր Նորություններ Առաջնորդ, բարեկիրթ, բարեխիղճ, հավատարիմ, օբյեկտիվ, կարող. Փրկարար սպայի հիմնական հատկանիշները

Առաջնորդ, բարեկիրթ, բարեխիղճ, հավատարիմ, օբյեկտիվ, կարող. Փրկարար սպայի հիմնական հատկանիշները

436
Տարածել

Արտաքին եւ ներքին սպառնալիքները կանխելու, կանխարգելելու եւ հաղթահարելու առա­քե­լություն ունեցող կառույցներում երկրի անվտանգության ապահովման գործին պետք է լծվեն լավա­գույնները, ճգնաժամային իրավիճակներում երկիրը, մարդկանց կյանքն ու ունեց­վածքը փրկե­լու որոշում կայացնելու ունակ, համարձակ, խիզախ, անձնվեր, պատվախնդիր առաջ­նորդ­ները՝ սպաները: Սպայի պատիվը բարձրագույն հոգեւոր արժեք է: Պատիվն անձնուրաց, քաջարի ծառա­յության մեջ է՝ հանուն պետական ​​բարձրագույն շահերի եւ երկրի ընդհանուր բարօրության։ Պատիվն ու ծառայությունն արտահայտվում են նվիրվածությամբ, անսասան քաջությամբ, ճշմարտացիությամբ, ազնվու­թյամբ, համեստությամբ: Փրկարար ծառայության սպան պետք է առանձնանա հետեւյալ հատկանիշներով.

Առաջնորդ

Սպան զերծ է մնում այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է ընկալվել որպես անօրի­նա­կանության խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն կամ անհար­գալից վերաբերմունք օրինավոր վարքագծի նկատմամբ, իր վարքագծով օրինակ է ծառայում եւ անձամբ պահպանում է վարքագծի այն պահանջ­ները, որոնք ակնկալում է մյուսներից:

Բարեկիրթ

Սպան ցանկացած իրավիճակում ցուցաբերում է զսպվածություն, հավասարակշռվա­ծություն եւ հարգալիրություն, ցանկացած իրավիճակում ցուցաբերում է զսպվածություն, հավասարակշռվա­ծություն և հարգալիրություն, գործընկերների հետ հարաբերություններում դրսևորում է նրբանկատություն:

Բարեխիղճ

Սպան ջանասեր է, ուշիմ, արդարամիտ, իր պարտականություններն ազնվորեն եւ պարտաճանաչ կատարող:

Հավատարիմ

Սպան զերծ է մնում այնպիսի պահվածքից, որը կարող է կասկածի տակ դնել փրկարարի պարտականությունները բարեխղճորեն իրականացնելու փաստը, խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք կարող են վնաս հասցնել իր համբավին կամ փրկարար ծառայության հեղինակությանը:

Օբյեկտիվ

Սպան իր ծառայողական պարտականություններն իրականացնելիս դրսեւորում է անա­չառու­թյուն, զերծ է մնում խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց:

Կարող

Սպան իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար ունի գիտելիքների, ունակությունների, հմտությունների եւ վարքագծի ողջ պաշարը:

Փրկարար սպայի յուրաքանչյուր հատկանիշ իր հերթին բաղ­կացած է մի շարք այլ հատկանիշներից, որոնք էլ իրենց հերթին՝ այլ հատկա­նիշներից: Այդպիսի բազմաբնույթ եւ բազմաթիվ հատկանիշների ձեւավորումը չի կարող լինել որեւէ կառույցի մենաշնորհ: Այն սերտորեն կապված է միջավայրի առանձնահատկությունների հետ, այն միջա­վայրի, որում ձեւավորվում է անձը: Հասարակության բնականոն զարգա­ցումն ապահովվում է, եթե վերոգրյալ հատկանիշներն ու վարքագծի նորմերը յուրաքանչյուր անձի մեջ ձեւավորվում են վաղ մանկությունից, ուղեկցում են նրան ողջ կյանքի ընթացքում: Փրկարար ծառայության սպայի հատկանիշների զարգացումը պետք է լինի անընդհատ, մշտապես գերազանցի ինքն իրեն, այսինքն գործի գերազանցելիության սկզբունքով:

Հրապարակումը պատրաստվել է ՃԿՊԱ դասախոսների խմբի հեղինակած «Փրկարարական ծառայության սպայի հատկանիշների ձեւավորման հայեցակարգային հարցեր» հոդվածի հիման վրա