Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

430
Տարածել

2019 թվականի հունվարի 23-29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 5  երկրաշարժ.

Հունվարի 23-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 24-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք եւ 15 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 26-ին Արցախում՝ Մարտակերտ քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 19 հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հունվարի 26-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Չիրովանգա քաղաքից 50 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նույն օրը Ֆիջի կղզիների տարածքում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»