Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

209
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի հոկտեմբերի 24-31ը ժամանակահատվածում ստացել է 26 զանգ, որից 17-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. երեք զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական՝ ինքնասպանության փորձի եւ ալկոհոլային կախվածություն ունեցող քաղաքացիների, մեկական զանգ՝ բռնության եւ 44-օրյա պատերազմից տուժած քաղաքացու վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։