Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 90 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

90 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2507
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունվարի 11-18-ը ժամանակահատվածում ստացել է 90 զանգ, որից 7-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 7-ից 4-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 78-ը՝ ռազմական դրության, մեկը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, չորսը՝ ինքնասպանության փորձի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։