Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ

174
Տարածել

2022 թվականի հոկտեմբերի 27ից նոյեմբերի 2-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ.

  • Հոկտեմբերի 28-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Մարտակերտ քաղաքից 29 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 29-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա եւ Նալբանդյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Հոկտեմբերի 27-ին Վրաստանում՝ Գուրջանի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 29-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 30-ին Վրաստանում՝ Լագոդեխի քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 2-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 34 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Հոկտեմբերի 28-ին Կենտրոնական Պերուի ափամերձ տարածքում` Իկա քաղաքից 79 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Նոյեմբերի 2-ին 6.0 եւ 6.1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Խաղաղ օվկիանոսի հյուսիսում եւ  Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սանդվիչյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»