Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են օղակի հրամանատարները

Վերապատրաստվում են օղակի հրամանատարները

174
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, նոյեմբերի 14-16-ն անցկացվում է ԱԻՆ փրկարար ծառայության «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքներ» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են Երեւանի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարներ՝ 15 փրկարար:

Վերապատրաստման եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր էին, հաջորդ երկու օրը՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Դասընթացը վարում են ՃԿՊԱ եւ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության մասնագետները:

Առավել մանրամասն՝ այստեղ: