Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զենք-զինամթերքի վնասազերծման 88 դեպք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զենք-զինամթերքի վնասազերծման 88 դեպք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2574
Տարածել

2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 696  զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է հրդեհի մասին դեպքերը՝ 9:

Ստացված 9 կանչից 8-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկը՝ տրանսպորտում: Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ եւ կրակը չի տարածվել: Գրանցված դեպքերի արդյունքում տուժածներ չկան: Հրդեհավտանգ շրջանում ԱԻ պետական ծառայությունը բնակչությանը զգոնության կոչ է անում:

Օձի հայտնաբերման վերաբերյալ ծառայության ահազանգման կենտրոնում ստացվել է 7 կանչ, որից 5-ի դեպքում սողունները հայտնվել են բնակելի տներում, 2-ը՝ այգիներում: Փրկարարները սողուններին հայտնաբերել եւ տեղափոխել են անվտանգ տարածքներ:

Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության Ասկերանի եւ Մարտակերտի շրջանային բաժինների հրշեջ փրկարարները խմելու եւ առօրյա օգտագործման նպատակով ջուր են մատակարարել Ասկերան քաղաքի, Խնապատ եւ Սառնաղբյուր համայնքների բնակիչներին, Մարտակերտ քաղաքի եւ Ծաղկաշեն գյուղի բնակիչներին: Ծառայության տնօրենի հանձանարարությամբ ջրամատակարարման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ՝ մինչեւ բնակավայրերը վերջնականապես  կջրաֆիկացվեն:

Ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ ծառայության սակրավորները գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում Արցախի տարածքից հայտնաբերվել եւ վնասազերծվել է  հրթիռակասետային 69 ռումբ, ձեռքի 7 նռնակ, գնդիկաբեկորյաին 12 ավիառումբ:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է մեկ ելք:

2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն