Գլխավոր Վերլուծություն Հարցում «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում

Հարցում «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում

2141
Տարածել

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մասնագետների օգնությամբ, «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, անցկացվել է հարցում, պարզելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» տեխնիկական հագեցվածության վիճակն ու զարգացման ուղղությունները: ՀԱՀ-ը «Ռեսպոնդրոնի» շրջանակներում ԱԻՆ գործընկերներից մեկն է:

Տրվել են հետեւյալ հարցերը. արդյոք 2019 թվականից ի վեր թարմացվել են ՃԿԱԿ տեղեկատվության կառավարման կամ այլ համակարգերը, արդյոք ՃԿԱԿ համակարգը ինտեգրված է կամ համատեղ կարգով օգտագործվում է այլ պետական մարմնի կողմից, արդյոք համակարգը կանոնավոր կերպով թարմացվում, վերագնահատվում, ստուգվում է, կա՞ հիմնական տեխնիկակական թիմ, որը զբաղվում է ՃԿԱԿ հավելվածով, կա՞ն արդյոք կանոնակարգեր անվտանգության, թույլտվության, էթիկայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եւ այլն:

Համանման հարցումներ են արվել նաեւ «Ռեսպոնդրոն» ծրագրի մասնակից այլ երկրյներում: Հարցումների արդյունքների համադրումից հետո կներկայացվի հետագա քայլերի փաթեթը՝ հատկապես կարեւորելով մեկ ուղղություն՝ անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» տեղեկատվական համակարգում։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Ռեսպոնդրոն» ծրագրի կարդացեք նաեւ.

Վերապատրաստման դասընթաց «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում

Ավարտվեց ԱՌՆ ոլորտում կիրառելի ԱԹՍ-ների առաջին մրցույթը

ԱԹՍ-ների մրցույթին մասնակցության 47 հայտ է ստացվել

Ձեւավորվել է «Ռեսպոնդրոն» ծրագրի մշակման աշխատանքային խումբը

Ռեսպոնդրոն». Հայաստանը ներկայացված է աշխատանքային 15 խմբից 12-ում

Հայաստանը մասնակցում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» համաժողովին

Կմշակվի արտակարգ իրավիճակներում ԱԹՍ-ները կառավարելու ծրագիր