Գլխավոր ՀՀ ՆԳՆ Պարգև Արմեն Երիցյանին

Պարգև Արմեն Երիցյանին

710
Տարածել

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առթիվ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է մի շարք անձանց, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:

Արմեն Երիցյանը պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, մեր երկրում փրկարար ծառայության զարգացման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար:

Շքանշանը ստացել է Արմեն Երիցյանի այրին՝ Մերի Երիցյանը՝ նախագահական նստավայրում անցկացված հանդիսության ժամանակ։

Արմեն Երիցյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։ Տևական հիվանդությունից հետո նա անժամանակ հեռացավ մեզանից 2016-ի դեկտեմբերի 13-ին՝ 56 տարեկանում: