Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. «Ամրակապում»

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. «Ամրակապում»

358
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 21-23-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» թեմայով, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» չորս փրկարար:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, հաջորդ երկու օրում՝ գործնական պարապմունքներ:

Առավել մանրամասն՝ այստեղ