Գլխավոր Միջոցառումներ Գրետա Վարդանյանի նոր հաղթանակը

Գրետա Վարդանյանի նոր հաղթանակը

1453
Տարածել

Մարտի 19-20-ը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի փաուերլիֆթինգի ֆեդերացիայի եւ Բյուրեղավան համայնքի նախաձեռնությամբ անցկացվեց փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի առաջնությունը՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին: 26 թիմով հանդես եկան 180 մարզիկ։

Հաշմանդամություն ունեցող աղջիկների պայքարում, 60 կգ քաշային կարգում 70 կգ արդյունքով հաղթեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, ծանրամարտիկ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը:

Պրոֆեսիոնալ մարզիկը երկար ժամանակ միայն մարզչական գործունեությամբ էր զբաղվում։ Երկրորդ անգամ մայրանալուց հետո որոշել է կրկին վերադառնալ մեծ սպորտ։ «Երբ տարիներ շարունակ նույն գործով ես զբաղվում, մի տեսակ կախվածություն է առաջանում։ Բալիկ ունենալուց հետո դեռ վերականգնողական փուլում էի, մինչեւ առաջնությունը մարզվելիս միանգամից 80 կգ կշռով ծանրաձող բարձրացրի։ Պատրաստվում եմ մասնակցել 2024-ին Ֆրանսիայում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին»,- նշում է Գրետան։

Ապրիլից նաեւ աշխատանքի կվերադառնա։ Գրետայի խոսքով՝ ընտանիքը, սպորտն ու մասնագիտական կարիերան հնարավոր է համատեղել, եթե ամենին սիրով ես վերաբերվում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գրետա Վարդանյանը

Հ.Գ. Գրետա Վարդանյանի այլ հաջողությունների մասին կարդացեք.

Նոր հաղթանակներ՝ ԱԻՆ մարզիկներից

Տարեվերջյան նոր հաղթանակներ

ԱԻՆ մարզիկները՝ հաղթողի պատվանդանին

ԱԻՆ հաշմանդամ մարզիկները մեդալներ են նվաճել

Մեր մարզիկները աշխարհի երկու ռեկորդ են սահմանել

Առաքելությունը՝ ո՛ղջ մնալ