Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանը մասնակցում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» համաժողովին

Հայաստանը մասնակցում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» համաժողովին

2626
Տարածել

Մայիսի 20-22 հատվածում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվում է «Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» միջազգային համաժողով, որին մասնակցում է 12 երկրի 20 կազմակերպություն: Հայաստանը ներկայացնում են Արտակարգ իրավիճակիների նախարարությունը՝ առաջին արձագանքող եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ծրագրի կազմակերպչական եւ հետազոտական աշխատանքներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանը: Համաժողովի կազմակերպմանն աջակցել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ԱԼՖԱ ընկերությունը:

«Նորարարական լուծումներ առաջին արձագանքողների համար» ծրագրի նպատակն է նորարարական նախաձեռնություններ մշակել, որոնք կարագացնեն եւ առավել արդյունավետ կդարձնեն աղետներին արձագանքումը եւ որոշումների կայացումը, աղետներին արձագանքման մեջ անօդաչու թռչող սարքերի կիրառումը: Եռամյա այս ծրագրի իրականացման համար մասնակից երկրները ձեւավորել են «ՌեսպոնԴրոն» կոնսորցիում, Եվրոպական միությունն ու Հարավային Կորեայի կառավարությունը տրամադրել են 8,3 միլիոն եվրո դրամաշնորհ:

Ծրագրի ընթացքում մշակվելու է իրադրության գնահատման, տեղեկատվության փոխանակման, որոշումների կայացման եւ գործողությունների կառավարման համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի նորարարական համակարգ։ Այն առցանց եղանակով հավաստի տեղեկատվություն է տրամադրելու կառավարման կենտրոնին, իսկ բջջային կապի խափանման դեպքում կարող է ծառայել հաղորդակցության օդային ցանց՝ ապահովելով կապ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ տեղում գործող առաջին արձագանքողների միջեւ։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են համաժողովի մասնակիցները: