Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ

151
Տարածել

2023 թվականի հունվարի 19-25-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ. hունվարի 20-ին Հայաստանում՝ Գավառ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ

  • Հունվարի 19-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս՝ 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Ագարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ 10 կմ արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 22-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Իգդիր քաղաքից 36 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 23-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 24-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 16 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Հունվարի 20-ին 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Անտիգուա եւ Բարբուդա պետության Սենթ Ջոնս մայրաքաղաքից 120 կմ դեպի հարավ: Հունվարի 20-ին եւ 24-ին 6.8 եւ 6.4 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Արգենտինայի Սանտյագո դել Էստերո քաղաքից համապատասխանաբար 157 կմ եւ 160 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»