Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

3098
Տարածել

2021 թվականի նոյեմբերի 18-24-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ.

· Նոյեմբերի 21-ին Հայաստան՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Նոյեմբերի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

· Նոյեմբերի 19-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Նոյեմբերի 20-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 46 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ 47 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

· Նոյեմբերի 21-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 1 երկրաշարժ: Նոյեմբերի 18-ին Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու Կոկոպո քաղաքից 191 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,5 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»