Գլխավոր Վերլուծություն 2020 թվականի արտակարգ դեպքերը

2020 թվականի արտակարգ դեպքերը

2626
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2020 թվականին փրկարարները 25 407 ելք են իրականացրել (2019 թվականին՝ 28 594 ելք, 2018 թվականին.՝ 22 725 ելք): 12 850 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 5 979՝ կենցաղային կանչ, 4 872՝ այլ դեպքեր, 1 706՝ կեղծ ահազանգ: 2020 թվականին արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 3 284 մարդ, այդ թվում՝ 80 կին, 22 երեխա (2019 թվականին` 427 (86 կին, 28 երեխա), 2018 թվականին՝ 403 (68 կին, 20 երեխա)): Տուժել է 167 158 մարդ, այդ թվում՝ 2 952 կին, 1 778 երեխա (2019 թվականին` 12 502 (3 645 կին, 1 973 երեխա), 2018 թվականին՝ 11 213 (3 130 կին, 1 840 երեխա)): Թեեւ 2019 թվականի համեմատ, 2020 թվականին գրանցվել է արտակարգ դեպքերի նվազում, սակայն զգալի աճ է գրանցվել եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների դասերում՝ համապատասխանաբար 2 857-ով (7,7 անգամ) եւ 154 656-ով (13,4 անգամ), ինչը պայմանավորվել է 2020 թվականի մարտ ամսից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսային համաճարակով: Արտակարգ դեպքերի զոհերի 86,1 տոկոսը (2 828 մարդ) եւ տուժածների 93,9 տոկոսը (156 910 մարդ) նոր կորոնավիրուսային համաճարակից են:

Զոհերի քանակով երկրորդ տեղում ճանապարհատրանսպորտային պատահարներն են՝ 348 զոհ, երրորդը՝ թունավորումները՝ 58: Ամենաքիչը զոհ գրանցվել է դարափուլից եւ կայծակից. 2020 թվականին գրանցված 6 դարափուլից եւ 5 կայծակից կա մեկական զոհ: Եղել են արտակարգ դեպքեր, որոնցից զոհ չի եղել: Օրինակ 47 քարաթափումից զոհ չկա, 8 սողանքից զոհ չկա:

Տուժածների թվաքանակով դարձյալ նույն պատկերն է. կորոնավիրուս՝ 157 047, ՃՏՊ՝ 5 846, թունավորում՝ 4 188: Եղել են արտակարգ դեպքեր, որ տուժածներ չեն եղել: Օրինակ վայրի կենդանիների 163 հարձակումից, 70 ուժեղ քամուց, 47 քարաթափումից, 5 կայծակից տուժածներ չկան:

2020 թվականին փրկարարները 180 մարդու կյանք են փրկել (2019 թվականին` 363, 2018 թվականին՝ 301):

Ինչպես եւ նախորդ տարիներին, հանրապետությունnւմ գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 14 243 (93,6 տոկոս) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու մարդկանց թունավորումներն են:

Գրանցվել է 6 519 հրդեհ, զոհվել 12, տուժել՝ 42 մարդ Փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 4 016 կանչ են ստացել: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 348, տուժել 5 846 մարդ:

Գրանցվել է 3 708 թունավորում, զոհվել է 58, տուժել 4 188 մարդ:

2020 թվականին Հայաստանում գրանցվել է նաեւ վայրի կենդանիների 163 հարձակում, 115 փլուզում, 70 ուժեղ քամի, 53 ուժեղ կարկուտ, 32 մերկասառույց, 28 պայթյուն, 22 ջրահեղձում, 18 տեղատարափ անձրեւ, 9 ձնաբուք կամ վրաբեր ձյուն, 8 ցրտահարություն վաղ վեգետացիոն շրջանում, 5 անասնահամաճարակ, եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. 2020 թվականին Հայաստանում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունն՝ ըստ ամիսների.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր