Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2212
Տարածել

2021 թվականի հունվարի 28-փետրվարի 3 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հունվարի 31-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ

· Հունվարի 31-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 13 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 1-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 37 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Փետրվարի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 40 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. փետրվարի 3-ին 6,7 մագնիտուդով Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Արեւմտա-Չիլիական բարձրացման տարածքում:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»