Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

2470
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սեպտեմբեր ամսին իրականացրել են 2721 ելք՝ 258-ով ավելի քան 2019-ի սեպտեմբերին: 1482 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 562՝ կենցաղային կանչ, 154՝ կեղծ ահազանգ, 523՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 135 մարդ (այդ թվում՝ 11 կին), տուժել` 7894 մարդ (այդ թվում՝ 279 կին եւ 181 երեխա): Փրկարարները 8 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, նկատվել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 98-ով եւ 6755-ով: Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 96,6 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պահատարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 974 ահազանգ է ստացել (2019 թվականի սեպտեմբերին՝ 1058 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 765 դեպքում (2019 թվականի սեպտեմբերին՝ 831 դեպք): Թեեւ սեպտեմբեր ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում (63,8 տոկոս կամ՝ 488 դեպք), սակայն այս տարի բուսածածկ տաևրածքներն այրվել են 24-ով պակաս անգամ քան 2019-ի սեպտեմբերին:

Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 75 դեպք, առանձնաատուն՝ 48, բնակելի շենք՝ 32, տնակ-ավտոտնակ՝ 18, անասնակեր՝ 14 եւ այլն:

91 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2019 թվականի սեպտեմբերին՝ 93): 95-ում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 23 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Սեպտեմբերին հրդեհների 59,3 տոկոսը՝ 454 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 40,7 տոկոսը՝ 311 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 80-ով, գյուղական հրդեհներինը՝ աճել 14-ով:

Երեւանում գրանցվել է 293 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 144, ամենաքիչը Սյունիքը՝ 14 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են

Կոտայքի քաղաքները՝ 62 հրդեհ եւ գյուղերը՝ 82 հրդեհ: Ամենաքիչը տուժել են Տավուշի քաղաքները՝ 5 եւ Լոռվա գյուղերը՝ 6 հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի սեպտեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 391 ահազանգ են ստացել՝ 101-ով պակաս քան 2019-ի սեպտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 24, տուժել՝ 526 մարդ: 2019 թվականի սեպտեմբերի համեմատ նվազել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակը, համապատասխանաբար 9-ով եւ 182-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 210 դեպք, բախումներն են: 95 դեպք՝ մարդկանց վրաերթ, 48 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 38 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 477 թունավորում, ինչից զոհվել է 26, տուժել՝ 464 մարդ: 2019 թվականի սեպտեմբերի համեմատությամբ աճել են թունավորումների դեպքերի եւ դրանցից զոհվածների, տուժածների քանակները՝ համապատասխանաբար 71-ով, 24-ով, 48-ով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 205 դեպք՝ ալկոհոլ, 105 դեպք՝ քիմիական նյութեր, 31 դեպք՝ դեղորայք, 25 դեպք՝ սննդամթերք, 8 դեպք՝ շմոլ գազ, 103՝ այլ աղբյուր:

Երեւանում գրանցվել է 269 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 121, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ թունավորում:

Կորոնավիրուս

Մարտ ամսից հանրապետությունում բռնկված Նոր կորոնավիրուսի համաճարակի սեպտեմբեր ամսին զոհվել է 82, տուժել՝ 6890 մարդ:

Այլ դեպքեր

2020 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 15 հարձակում (13 արջ, 2 քայլ) 5 լուզում, 4 պայթյուն, 3 քարաթափում, երկուական ուժեղ քամի եւ կայծակ, մեկական տեղատարափ անձրեւ եւ ուժեղ կարկուտ եւ այլն:

Հրապարակումը պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս