Գլխավոր Վերլուծություն ՌՀՄԱԿ օգնությամբ այս տարի կվերապատրաստվի 187 մարդ

ՌՀՄԱԿ օգնությամբ այս տարի կվերապատրաստվի 187 մարդ

2216
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» ղեկավարությունը հաստատել է ՌՀՄԱԿ-ի միջոցով 2021 թվականին կազմակերպվելիք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների վերապատրաստման (որակավորման բարձրացման) դասերի պլանը: Ըստ դրա, կկազմակերպվի 17 դասընթաց. 15-ը՝ ՌՀՄԱԿ-ում, որից մեկը՝ հետավար, երկու դասընթաց Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի «Ցեյ» ուսումնա-մարզական կենտրոնում: Դասընթացներին կմասնակցի 187 մարդ:

Գետարգելի «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացվելիք դասընթացները կվարեն ոչ միայն կենտրոնի փորձագետները, այլ նաեւ Ռուսաստանի մասնագիտացված, ոլորտային կրթական հաստատությունների ներկայացուցիչները՝ Խիմկի քաղաքի քաղաքացիական պաշտպանության ակադեմիայից, հակահրդեհային պետական ծառայության Մոսկվայի ակադեմիայից, հակահրդեհային պետական ծառայության Սանկտ-Պետերբուրգի համալսարանից, Ուֆայի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնից:

Վերապատրաստումների թեմաներն են. «Բարձրահարկ շինություններում հրդեհաշիջման նորարարական մեթոդները», Անտառային հրդեհների մարման տակտիկա», «Ականազերծողների պատրաստում, ականազերծում, պայթյունավտանգ առարկաների հետ շփման անվտանգության հիմունքներ», «Ջրասուզակների պատրաստում», «Ատոմակայանում հրդեհաշիջման մեթոդներ», «Որոնողափրկարարական աշխատանքներ փլատակներում», «Լեռնային պատրաստություն» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ