Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի արտակարգ դեպքերը

Նոյեմբերի արտակարգ դեպքերը

2393
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2020 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 1502 ելք՝ 497-ով պակաս քան 2019 թվականի նոյեմբերին: 691 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 526՝ կենցաղային կանչ, 98՝ կեղծ ահազանգ, 187՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 868 մարդ (այդ թվում՝ 12 կին, 2 երեխա), տուժել` 43614 մարդ (այդ թվում՝ 224 կին եւ 104 երեխա): Փրկարարները 12 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, նկատվել է արտակարգ դեպքերից զոհերի եւ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 822-ով (18,9 անգամ) եւ 42587-ով (42,5 անգամ):

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 94,8 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 478 ահազանգ (2019 թվականի նոյեմբերին՝ 700 ահազանգ), հրդեհ է գրանցվել 317 դեպքում (2019 թվականի նոյեմբերին՝ 516 դեպք): Նոյեմբերին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 93 դեպք: Սակայն այս դասում նկատվել է նվազում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 159-ով կամ 63,1 տոկոսով:

Բացի սրանից կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 55 դեպք, աղբ՝ 43, բնակելի շենք՝ 31, տրանսպորտային միջոց՝ 28, տնակ-ավտոտնակ՝ 19 եւ այլն:

63 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2019 թվականի նոյեմբերին՝ 85): 82 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 16 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Նոյեմբերին հրդեհների 65,3 տոկոսը՝ 207 դեպք, գրանցվել է քաղաքներում, 34,7 տոկոսը՝ 110 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 122-ով, գյուղական հրդեհներինը՝ 77-ով:

Երեւանում գրանցվել է 119 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 35 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 9 հրդեհ: Ըստ համայնքների. հրդեհներից ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 21 հրդեհ եւ Արագածոտնի գյուղերը՝ 23 հրդեհ, ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 3 եւ Լոռվա գյուղերը՝ 4:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի նոյեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 410 ահազանգ են ստացել՝ 18-ով պակաս, քան 2019-ի նոյեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 30, տուժել՝ 559 մարդ: 2019 թվականի նոյեմբերի համեմատ զոհերի քանակը նվազել է 7-ով, տուժածներինը՝ դարձյալ 7-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 216 դեպք, բախումներն են: 92 դեպք՝ մարդկանց վրաերթ, 44 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 58 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում գրանցվել է 142 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 168 մարդ: 2019 թվականի նոյեմբերի համեմատ նվազել են թե թունավորումների դեպքերը, թե զոհվածների, տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար 246-ով, 3-ով, 284-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. 45 դեպք՝ քիմիական նյութեր, 31 դեպք՝ ալկոհոլ, 24 դեպք՝ շմոլ գազ, 23 դեպք՝ դեղորայք, 5 դեպք՝ սննդամթերք եւ այլն:

Երեւանում գրանցվել է 63 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 20 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ թունավորում: 2020 թվականի նոյեմբերին Վայոց ձորում թունավորում չի եղել:

Կորոնավիրուս

Մարտ ամսից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից նոյեմբեր ամսին զոհվել է 830, տուժել՝ 42 883 մարդ:

Այլ դեպքեր

2020 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է 5 փլուզում, 4 մերկասառույց, վայրի կենդանիների 3 հարձակում, մեկական օդաղետ, քարաթափում, պայթյուն եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր