Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վերաբացվել են փրկարարական հենակետերը

Վերաբացվել են փրկարարական հենակետերը

1644
Տարածել

Հանրապետության բոլոր մարզերում տեղացող ձյունը կրկին անակնկալի բերեց վարորդներին։ Ճանապարհներին արգելափակումներ են ու վթարներ։

Վատ եղանակով եւ ցածր տեսանելիությամբ պայմանավորված՝ Սյունիքի մարզի առաջին օգնության փրկարարական հենակետերը վերսկսել են աշխատանքը։ Մարտի 8-14-ը Աղվանիի հենակետն արգելափակումից դուրս է բերել 49, Վերին Խոտանանինը՝ 9, Գորայքինը՝ 70 մեքենա։ Աշխատանքներին ներգրավվել են մեծ քանակությամբ մարդկային ուժ ու տեխնիկա։

Անհրաժեշտությունից ելնելով՝ հնարավոր է՝ Վայոց ձորի փրկարարները հերթապահությունը շարունակեն Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները