Գլխավոր Վերլուծություն Փետրվարի արտակարգ դեպքերը

Փետրվարի արտակարգ դեպքերը

1719
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2020 թվականի փետրվարին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են 1869 ելք: 806 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 528՝ կենցաղային կանչ, 152՝ կեղծ ահազանգ, 383՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակն աճել է 465-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 25 մարդ (այդ թվում՝ 8 կին, 2 երեխա), տուժել` 833 մարդ (այդ թվում՝ 271 կին եւ 166 երեխա): Փրկարարները 27 մարդու կյանք են փրկել: 2019 թվականի փետրվարի համեմատ զոհվածների թվաքանակը նվազել է 5-ով, տուժածներինը աճել 32-ով: Ինչ­պես դիտարկվող նա­խորդ ժամանակահատվածում արտակարգ դեպքերի զգալի մասը` 92,1 հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու  թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 552 ահազանգ (2019 թվականի փետրվարին՝ 535 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 411 դեպքում (2019 թվականի փետրվարին` 420 դեպք): Հրդեհներից տուժել է 3 մարդ: 51 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 12 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 78 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ:

Փետրվար ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 154 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. առանձնատուն՝ 53, աղբ՝ 49,  տրանսպորտային միջոց՝ 39, բնակելի շենք՝ 33, տնակ-ավտոտնակ՝ 18 եւ այլն:

Փետրվարին հրդեհների կեսից ավելին՝ 228 դեպք, գրանցվել է քաղաքներում, 183 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա փետրվար ամսվա հա­մեմատ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 18-ով, գյուղական հրդեհների քանակն աճել 9-ով: Երեւանում գրանցվել է 110 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Տավուշը՝ 87 հրդեհ, ամենաքիչը՝ Արագածոտնը՝ 5: Ըստ համայնքների. ամենաշատ տուժել են Լոռվա քաղաքները՝ 33 ու Արարատի գյուղերը՝ 43: Ամենաքիչը տուժել են Արագածոտնի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի գյուղերը՝ չորսական հրդեհ:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի փետրվարին Հայաստանում գրանցվել է 356 ՃՏՊ՝ 55-ով ավելի քան 2019-ի փետրվարին: ՃՏՊ-ներից զոհվել է 19, տուժել՝ 519 մարդ: 2019 թվականի փետրվար ամսվա համեմատ, զոհվածների թվաքանակը նվազել է 6-ով, տուժածներինը աճել է՝ 80-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 192 դեպք, բախումներն են: 62 դեպք՝ մարդկանց վրաերթ, 41 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 61 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանց­վել է թունավորումների 184 դեպք, զոհվել է 3, տուժել՝ 308 մարդ: Թունավորումների հիմնական պատճառներն են. 56 դեպք՝ դեղորայք, 43 դեպք՝ շմոլ գազ, 34 դեպք՝ ալկոհոլ, 25 դեպք՝ քիմիական նյութեր, 9 դեպք՝ սննդամթերք եւ այլն:

Այլ դեպքեր

2020 թվականի փետրվարին Հայաստանում արձանագրվել է 13 մերկասառույց, 12 ուժեղ քամի, 9 փլուզում, 7 ձնաբուք, 4 պայթյուն, 3 քարաթափում, 2 ձնահույս եւ այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ