Գլխավոր Վերլուծություն Մրցույթի հրավեր. Ընդդեմ կլիմայական փոփոխությունների եւ բնապահպանական արտակարգ իրավիճակների

Մրցույթի հրավեր. Ընդդեմ կլիմայական փոփոխությունների եւ բնապահպանական արտակարգ իրավիճակների

2282
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարում է գիտական հետազոտությունների մրցույթ՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ոլորտում: Նման մրցույթ ՄԱԿ-ն անցկացնում է 2011 թվականից:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես գիտա-հետազոտական հաստատություններ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, փորձագետների խմբեր: Մրցանակը տրվում է արդյունավետ եւ համարձակ լուծումներ առաջարկող հավակնորդներին:

2021 թվականի համար սահմանված է երեք անվանակարգ.

1. Կլիմայական չեզոքություն: Ընդգծում է շրջակա միջավայրի համար վնասակար արտանետումները նվազեցնող ջանքերը:

2. Բնության համար անվտանգ ներդրումներ: Ընդգծում է կլիմայական փոփոխությունների հարմարվողականության ոլորտում նորարարական մոտեցումների ֆինանսավորման կարեւորությունը:

3. Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի առաջնորդներ. Ընդգծում է բոլոր մակարդակների (ազգային, մարզային, տեղական) կառավարման մարմինների՝ կլիմայական փոփոխությունների դեմ արդյունավետ պայքարին աջակցող ջանքերը:

Նախորդ տարիներին հաղթող են ճանաչվել օրինակ. արեւային էներգետիկան զարգացնելու ծրագիրը, որտեղ ընդգրկված են եղել միայն կին փորձագետներ, շվեդական ռեստորանների ցանցը, որն անցել է «կլիմայի համար անվտանգ» մենյուի, Ռուսաստանի ջրա-ճահճային պաշարները վերականգնելու ծրագիրը եւ այլն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 30-ն է: Հաղթողների անունները հայտնի կդառնան 2021 թվականի նոյեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովում:

Մանրամասների համար՝ այստեղ