Գլխավոր Միջոցառումներ ԵՄ թվինինգ ծրագիր. Վերապատրաստողների վերապատրաստում

ԵՄ թվինինգ ծրագիր. Վերապատրաստողների վերապատրաստում

2313
Տարածել

2020 թվականի հոկտեմբեր-2022 թվականի դեկտեմբեր հատվածում Հայաստանում իրագործվող Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում մայիսի 16-18-ն անցկացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 1, 2, 3, 4, 7, 8, 9, 13 հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» երկու դասախոսի վերապատրաստում: Դասընթացը վարում է Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Պեր Հուլտմանը (Per Hultman): Վերջինս բավականին հմուտ մասնագետ է եւ իր երկրում զբաղվել է շվեդական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի անձնակազմի վերապատրաստման ծրագրերով: Մեր փրկարարների վերապատրաստման եւ վերապատրաստողների վերապատրաստում (Training of Trainers ToT)  ծրագիրը մշակել է հենց Պեր Հուլտմանը:

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի մշտական խորհրդատու (համակարգող), Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Անաստասիա Եզերեցի (Anastasia Ezerets) խոսքով, ծրագրի շրջանակներում ուսումնասիրությամբ պարզվել է, որ փրկարար ծառայությունում նոր աշխատանքի ընդունվող ծառայողների եռամյսա նախնական պատրաստության դասընթացները վարում են իրենց գործի բարձրակարգ վարպետ փրկարարներ, որոնք հազվադեպ ունեն մանկավարժական կրթություն: Վերապատրաստողների վերապատրաստում ծրագիրը կօգնի զարգացնել մասնակիցների մանկավարժական հմտությունները, սեփական փորձն ու գիտելիքները ուրիշներին արդյունավետ փոխանցելու եւ դասավանդման տարբեր մեթոդներ կիրառելու կարողությունները: «Հուսով ենք, որ արդյունքում հրամանատարների մանկավարժական հմտությունները կբարելավվեն եւ նոր հրշեջների նախնական պատրաստության որակն էլ ավելի կլավանա», — նկատեց ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մասին կարդացեք նաեւ.

Միջանկյալ ամփոփում

Հանրային իրազեկման շվեդական փորձը

Անհատական պատրաստվածությունը համընդհանուր ապահովության բաղկացուցիչ է

Տեղյակ լինելը ցրտից պաշտպանող տաք ծածկոց է

Կարեւոր է յուրաքանչյուր աշխատակցի կարծիքը

EUCPM. Բնակչության պաշտպանության եվրոպական փորձը

ԱՌԿ շվեդական փորձը. Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա

Պատրաստ է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրով կարիքների ցուցակը

Ձեւավորվել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ծրագրի աշխատանքային խումբը