Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է ավելի քան 100 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է ավելի քան 100 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2255
Տարածել

2022 թվականի մայիսի 9-15-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 582 զանգ, որից 521-ը ճանաչողական բնույթի:

Գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները բացել են խափանված փականով 4 դուռ, երկու կանչով քաղաքացիներին հանել խափանված վերելակներից: Շաբաթվա ընթացքում առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացի է տեղափոխվել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 4 կանչի: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 1 հաղորդում է ստացվել:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է երկու հրդեհ:

Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 58 պայթուցիչ, 23 հրթիռ, հրթիռակասետային 1 ռումբ, ականանետի 35 ական, 17 արկ, ձեռքի 3 եւ նռնականետի 9 նռնակ:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն