Գլխավոր Վերլուծություն Աշխատանքային տարվա ամփոփում՝ Սյունիքի մարզում

Աշխատանքային տարվա ամփոփում՝ Սյունիքի մարզում

435
Տարածել

2018 թվականի ընթացքում Սյունիքում գրանցվել է 793 արտակարգ դեպք (2017 թվականին` 775), որոնց հետեւանքով զոհվել է 39, տուժել 193 մարդ: Տեխնածին բնույթի դեպքերից 496-ը հրդեհ է (2017 թվականին՝ 413): Գրանցվել է 3 փլուզում, որոնց հետեւանքով տուժել եւ զոհվել է 2-ական քաղաքացի։

Անցկացվել են 1 շտաբային, 1 ցուցադրական հատուկ տակտիկական, 96 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ինչպես նաեւ դասախոսություններ 26 դպրոցում, մասնակցություն է ցուցաբերվել մարզի 30 համայնքում եւ 11 կազմակերպությունում անցկացված շտաբային, օբյեկտային վարժանքներին։ Կապանի, Գորիսի, Սիսիանի եւ Մեղրիի ճանապարհաշինական ընկերությունների հետ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ «Ճանապարհների մաքրման աշխատանքների կազմակերպումը ձմռանը» թեմայով:

Մարզային քաղաքային որոնողափրկարարական թիմը մասնակցել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով 36-ժամյա հերթական դաշտային վարժանքին՝ կատարելագործելով հմտությունները։

Ուսումնասիրվել են մարզում առկա հակաճառագայթային թաքստոցներն ու ապաստարանները, ազդարարման համակարգի թերությունները։ Մարզի բնակչության ազդարարման համար պահանջվում է 170 էլեկտրական շչակ, առկա է 149-ը։

Ձեռքբերումներ

Մեղրիի եւ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվել են «Գազել» եւ «Կամազ АСА» մակնիշի ավտոմեքենաներով։ Վարչությունը հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից ստացել է նոր գույք-սարքավորումներ։ Կապիտալ վերանորոգվել է Գորայքի հենակետը, կառուցվել է ավտոմեքենայի կայանատեղի, որտեղ շուրջօրյա հերթապահություն է իրականացնում Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Առանձին վարորդներ եւ կամավոր հրշեջներ անցել են համապատասխան ուսուցում՝ հենակետից օպերատիվ արձագանքում իրականացնելու նպատակով։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Այլ մարզեր եւ մայրաքաղաք.

Երեւան

Արագածոտն, Տավուշ, Վայոց ձոր

Գեղարքունիք եւ Շիրակ

Կոտայք եւ Լոռի

Արարատ եւ Արմավիր