Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Փոքր մեխանիզացիա

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Փոքր մեխանիզացիա

802
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 27-30-ն անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Փոքր մեխանիզացիայի եւ տեխնիկական միջոցների կիրառում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 13 հոգի:

Քառօրյա վերապատրաստման առաջին օրը տեսական դասեր են, մնացած օրերին՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «INSARAG-ի արտաքին որակավորմանա չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական միջին թիմերի կառուցվածքն ու հնարավորությունները», «Տեխնիկական որոնողական սարքերի հիմնական տեսակները», «Փոքր մեխանիզացիայի միջոցների դասակարգումը», «Մեխանիկական գործիզների եւ սարքավորումների հիմնական տեսակները, բնութագրերը եւ առանձնահատկությունները», «Ներքին այրման շարժիչով գործիզների եւ սարքավորումների հիմնական տեսակները, բնութագրերը եւ առանձնահատկությունները», «Պնեւմատիկ եւ էլեկտրական գործիզների եւ սարքավորումների հիմնական տեսակները, բնութագրերը եւ առանձնահատկությունները», «Հիդրավլիկ գործիզների եւ սարքավորումների հիմնական տեսակները, բնութագրերը եւ առանձնահատկությունները», «Փոքր մեխանիզացիայի միջոցների կիրառումը փլատակներում» եւ այլն:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ