Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2427
Տարածել

Հոկտեմբերի 15-21-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ. Հոկտեմբերի 13-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

  • Հոկտեմբերի 15-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Ալաշկերտ քաղաքից 7 կմ հարավ արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 16-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 40 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 19-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 44 կմ եւ 47 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Հոկտեմբերի 19-ին 7,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Ալեուտիանս Իստ շրջանի Սենդ Փոյնտ շրջկենտրոնից 85 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 8 երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»