Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մայիսի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մայիսի ամենամսյա դասընթացը

196
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2023 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Մայիսի 26-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենք, «Ալերգիկ ռեակցիաներ», «Կոմատոզ վիճակներ», «Նյարդային համակարգի գործունեության խանգարումներ՝ գլխացավեր, ինսուլտ», «Շնչառության սուր խանգարումներ», «Օդամուղ խողովակի ընտրություն եւ տեղադրում», «Բժշկական գույքի, պարագաների, սարքավորումների գույքագրում, տեխնիկական բնութագրերի ուսումնասիրում» «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Ապրիլ