Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 17 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 17 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2964
Տարածել

2021 թվականի դեկտեմբերի 20-26-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 647 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք: Արձանագրված հրդհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել: Գրանցվել է տեխնածին բնույթի 18, սոցիալ-կենցաղային՝ 27 կանչ: Փրկարարները երեք փակ դուռ են բացել, առողջական խնդիր ունեցող 8 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 15 կանչի:

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք: Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 7 ռումբ, գնդիկաբեկորային 9 ավիառումբ եւ 1 արկ:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն