Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Գիտակցության խանգարումներ․ ԿԱԴ-2

Գիտակցության խանգարումներ․ ԿԱԴ-2

812
Տարածել

Գիտակցության բացակայության դեպքում տուժածի համար ամենահարմարը կողքի ապահովության դիրքն է՝ ԿԱԴ։

Կանգնեք կամ ծնկի իջեք տուժածի կողքին՝ մոտավորապես նրա մարմնի միջնամասում։ Տուժածի՝ ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ, իսկ մյուս ձեռքը ծալեք նրա որովայնի վրա։ Ձեր մի ձեռքով ամուր բռնեք տուժածի՝ ձեզանից հեռու գտնվող ուսը, տուժածի որովայնին դրված ձեռքը բերեք նրա ուսը բռնած ձեր ձեռքի վրա։ Ձեր մյուս ձեռքով ամուր բռնեք նրա կոնքային մասից այնպես, որ կարողանաք համաչափ շրջել նրա մարմինը։ Դանդաղ եւ զգուշորեն շրջեք տուժածին դեպի ձեզ։ Տուժածին շրջելուց հետո հենեք նրան ձեր ոտքերին։ Բաց չթողնելով տուժածի կոնքը, ձեր ձեռքին դրված նրա ձեռքը, արմունկով հենելով գետնին, դրեք տուժածի մյուս ձեռքին։ Ձեր ազատված ձեռքով բռնեք տուժածի կոնքը։ Ձեր մյուս ձեռքը սահուն հեռացրեք կոնքից եւ վերեւում հայտնված նրա ոտքը ծնկում ծալելով՝ դրեք մյուս ոտքին։ Ծալված ոտքի թաթը դրեք տուժածի ծնկային հոդի փոսում։ Սահուն բաց թողեք տուժածին, որ գրավի կայուն դիրք։ Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման համար բռնեք նրա ճակատից եւ կզակից, գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ եւ բացեք բերանը։

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: