Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

193
Տարածել

2023 թվականի հունիսի 1-7-ը ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Հունիսի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 14կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 3-ին Իրանում՝ Մակու քաղաքից 35 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 6-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 50կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»