Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության ապրիլի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության ապրիլի ամենամսյա դասընթացը

126
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2023 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Ապրիլի 28-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «ՀՀ Սահմանադրություն», «Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակների տեսակները, դրանց դասակարգումը եւ բնութագրերը, կանխարգելման ուղիները, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքների իրականացումը», «Վնասվածքների մեխանիզմների բացահայտումը, նախնական արագ ախտորոշումը ժխտման մեթոդով», «Բուժօգնության հերթականության ընտրությունը», «Բազմաթիվ տուժածների դեպքում տեսակավորումը», «Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը աղետի գոտում», «Ներարկումների տեխնիկան եւ առանձնահատկությունները արտակարգ իրավիճակների ժամանակ», «Դեղորայքի հաշվառում, պահանջագրերի կազմում», «Առաջին բուժօգնության պայուսակների համալրում» եւ այլն:

Հ.Գ. Բժիշկ-փրկարարների փետրվարի ամենամսյա դասընթացի մասին կարդացեք այստեղ: