Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության փետրվարի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության փետրվարի ամենամսյա դասընթացը

30
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2023 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Փետրվարի 23-ին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենք, «Փրկարար ծառայությունում գործող կապի տեսակները, դրանց դերն ու նշանակությունը», «Արտաքին ազդակների ազդեցությունը օրգանիզմի վրա», «Օրգանիզմի գերտաքացում, այրվածքներ», «Օրգանիզմի ընդհանուր գերսառեցում, ցրտահարություն», «Հոսանքահարում», «Կայծակնահարում», «Առաջին օգնության կազմակերպում եւ ցուցաբերում», «Մատյանների վարում» եւ այլն: