Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

264
Տարածել

Դեկտեմբերի 16-23-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. դեկտեմբերի 20-ին Արցախ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Մարտակերտ քաղաքից 15 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 18-ին Իրանում՝ Ահար քաղաքից 55 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Դեկտեմբերի 20-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում` Բադաքշան նահանգի Ֆայզաբադ քաղաքից 61 կմ հարավ: Դեկտեմբերի 23-ին 6,0 մագնիտուդով 2 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Տոֆինո գավառից 330 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Դեկտեմբերի 18-ին 5,2 մագնիտուդով Չինաստանի հարավ-արեւմտյան տարածքում, Սիչուան նահանգի Չունցին քաղաքից 66 կմ դեպի արեւմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, ավերվել եւ վնասվել են մոտ 780 տուն:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»