Գլխավոր Միջոցառումներ Ուսումնասիրվում է համայնքային նկուղների անվտանգությունը

Ուսումնասիրվում է համայնքային նկուղների անվտանգությունը

3329
Տարածել

Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում է համայնքների անվտանգությունը։ Օրեր առաջ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ամբերդ համայնքի էլեկտրաշչակը, կազմակերպվել է համայնքի բնակչության պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ:

Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ բնակավայրում իրականացրել է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարներ