Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ

1649
Տարածել

2022 թվականի հուլիսի 7-13-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 7 երկրաշարժ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Թավշուտ գյուղերում՝ 3-4 բալ, Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ, ինչպես նաեւ Տաշիր քաղաքում 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Թավշուտ եւ Սիզավետ գյուղերում՝ 3-4 բալ, Լոռու մարզի Մեծավան եւ Սարչապետ գյուղերում, ինչպես նաեւ Տաշիր քաղաքում 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

• Հուլիսի 7-ին Ադրբեջանի Շամխոր քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք 3 բալ եւ Թուրքիայի Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 8-ին Իրանի Ահար քաղաքից 5 կմ արեւմուտք` 5 բալ, Թուրքիայի Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք` 4 բալ եւ Թուրքիայի Վան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք` 3 բալ ուժգնությամբ։

• Հուլիսի 9-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 18 կմ հյուսիս 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս Գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հուլիսի 11-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վանուատուի տարածքում: Հաջորդ օրը Խաղաղ օվկիանոսի հարավում` Զատկի կղզու տարածքում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.8 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»