Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանը

Հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանը

256
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել են ԱԻՆ փրկարար ծառայության 2023 թվականի աշխատանքային եւ հիմնական միջոցառումների պլանները: Եկող տարի 14 ուղղությամբ ավելի քան 200 միջոցառում է իրականացվելու:

Փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման, օպերատիվ տակտիկական պատրաստության, INSARAG-ի թիմերի պատրաստականության աստիճանի ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման, քաղաքացիական պաշտպանության, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգերի ու համակարգչային ծրագրերի ներդրման եւ կատարելագործման նպատակով կկազմակերպվեն շտաբային, հրամանատարաշտաբային, հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ, կմշակվեն տեխնիկական առաջադրանքներ, կձեւավորվեն օպերատիվ խմբեր եւ այլն: Կկազմակերպվեն պատանի հրշեջ-փրկարարական թիմերի մարզային եւ հանրապետական առաջնություններ, փրկարարների համար՝ մարզական միջոցառումներ՝ շախմատի, թենիսի, վոյելբոլի առաջնություններ եւ այլն: Նախատեսվում է ակտիվ համագործակցություն պետական գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ մասնավորաբար կգնահատվի այս կառույցների քաղաքացիական պաշտպանության վիճակը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն էլ մշակում են սեփական աշխատանքային պլանները: Այդ մասին՝ առաջիկայում: