Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում Արմավիրում եւ Սյունիքում

Տարվա ամփոփում Արմավիրում եւ Սյունիքում

2259
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են 2021 թվականին կատարված աշխատանքը:

Արմավիր

2021 թվականի Արմավիրի մարզային փրկարարական վարչության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 95 172 զանգ (2020 թվականին՝ 106 097), արտակարգ դեպք-պատահարների թիվը եղել է 789 (2020 թվականին՝ 848): Դրանցից 351-ը հրդեհի դեպքեր են։

Իրականացվել են մի շարք ուսումնավարժություններ․ 1 հրամանատարաշտաբային՝ «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով, 33 շտաբային՝ «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Վարչության գործառույթները Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» եւ այլ թեմաներով, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Էջմիածինի արհեստագործական պետական ուսումնարանում՝ «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով, 35 հատուկ տակտիկական եւ 1 օբյեկտային վարժանք՝ «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմայով եւ այլն։

Վարչությունն աշխատանք է տարել մարզում առկա անսարք շչակների վերանորոգման եւ նոր շչակների համալրման ուղղությամբ: Ձեռք է բերվել 18 շչակ, որոնցից տեղադրվել է 12-ը, վերանորոգվել է 3 անսարք շչակ: 5 ջրածորան համապատասխանեցվել է հրշեջ ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալներին, շահագործման է հանձնվել 8 նոր հիդրանտ։ Եվս 5 նոր հիդրանտ եւ 1 ջրածորան շահագործման կհանձնվեն առաջիկայում:

Մշտական ուշադրության կենտրոնում են եղել դպրոցների աղետների ռիսկի նվազեցման պլանները, կրթօջախների տնօրինությանը ցուցաբերվել է մեթոդական օգնություն։

Տարվա առաջնահերթություններից են համայնքային բյուջեով անսարք շչակների վերանորոգման եւ համալրման հարցը, Երվանդաշատ համայնքում արդեն իսկ ավարտին հասցված հրշեջ-հենակետի բացումը, Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր շենքի կառուցումը։

Սյունիք

2021թ.-ին գրանցվել է 35 984 ահազանգ (2020 թվականին՝ 38 403 ), որոնցից 750 –ը՝ արտակարգ դեպքերի եւ պատահարների վերաբերյալ։ Դեպքերից 682-ը եղել է տեխնածին, հրդեհների թիվը հասել է 389-ի (2020 թվականին՝ 318 ):

Մարզում իրականացված միջոցառումները․ ճանապարհաշինարարական ընկերությունների հետ համատեղ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ ձնաբքի պայմաններում արգելափակված մեքենաների դուրսբերման թեմայով, համայնքներում շտաբային ուսումնավարժություններ՝ «Բնակչության տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը խոշոր անտառային հրդեհների դեպքում» թեմայով, ուսումնական հաստատություններում հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ դասախոսություններ՝ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դարի մարտահրավերներին ընդառաջ» թեմայով եւ այլն։ Մեծ ուշադրություն է դարձվել դպրոցներին, նախաուսումնական հաստատություններին եւ սահմանամերձ համայնքներին, կազմակերպվել են գործնական պարապմունքներ՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու եւ առաջին օգնության թեմաներով: Բացի դրանից՝ պարբերաբար իրականացվել են մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի տեսական եւ գործնական դասեր։

Վարչության եւ ստորաբաժանումների ծառայողները մասնակցել են «INSARAG» միջազգային որոնողափրկարարական թիմի միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրասման դասընթացների «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»՝ «Տեխնիկական որոնում», «Հայկական ՔՈՓ թիմի միջազգային վարժանքի կազմակերպման ղեկավար կազմի վերապատրաստում», «Համակողմանի ապահովում» թեմաներով, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում՝ «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլատակներում» եւ «Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ապահովում արտակարգ իրավիճակներում» թեմաներով եւ այլն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Այլ մարզեր

Կոտայք

Գեղարքունիք եւ Տավուշ

Շիրակ եւ Վայոց ձոր

Արարատ, Արագածոտն եւ Լոռի