Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 75 խորհրդատվություն, 16 ուղեգրում, 2 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

75 խորհրդատվություն, 16 ուղեգրում, 2 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2437
Տարածել

2022 թվականի հունվարի 7-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 75 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 29 մարդ` 14 ծառայող, 11 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ 16-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 2 երթ: